«Ձեր առաջնորդի անգրագիտությունը մի փորձեք փակել Ազնավուրով ու Սարոյանով». Ռուբեն Ռուբինյանը՝ Սամվել Կարապետյանի աջակիցներին
61
Այսօր, 12:18
![]() «Կալուգացի օլիգարխի աջակիցները հիմա էլ նոր պատճառաբանություն են գտել, թե ինչու նա նորմալ հայերեն չի խոսում, ասում են՝ Շառլ Ազնավուրն ու Վիլյամ Սարոյանն էլ նորմալ հայերեն չէին խոսում: Նախ, նրանք նորմալ հայերեն խոսում էին, արևմտահայերեն էին խոսում, չնայած կարող էին չխոսել, որովհետև ծնվել էին արտերկրում, երկրորդ սերնդի գաղթականներ էին: Հաջորդը, նրանք շատ լավ խոսում էին համապատասխանաբար անգլերեն ու ֆրանսերեն: Իսկ ձեր օլիգարխը ծնվել, մեծացել, բուհն ավարտել է ՀՀ-ում, բայց նորմալ հայերեն չի խոսում, ավելին, նորմալ ռուսերեն էլ չի խոսում»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով Սամվել Կարապետյանի աջակիցներին: «Ձեր առաջնորդի անգրագիտությունը մի փորձեք փակել Ազնավուրով ու Սարոյանով»,- հավելել է Ռուբինյանը: Աղբյուրը` Ռուբեն Ռուբինյան |

«Իրանը «ամենախիստ ձևով» կկանխի ռազմանավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած փորձ». ԻՀՊԿ
6609:45
Իսլամաբադում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
7309:28
«Հիշեք այս դրվագն ու Մակրոնի մատը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8009:06
«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
11401:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
10800:06
Իրանը և ԱՄՆ-ը այսօր բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն
194Երեկ, 23:21
