«Վենսի այցը Բուդապեշտ հաշվարկային սխա՞լ էր, թե՞ ծուղակ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հունգարիայի վարչապետ Օրբանը պարտվեց խորհրդարանի ընտրությունը: Դրա մասին վկայում էին ավելի վաղ արվող սոցհարցումները, թեև կար շանս, որ Օրբանը կունենա արդյունքի այնպիսի կոնֆիգուրացիա, որ հնարավորություն կտա այլ՝ մասնավորապես ազգայական ուժերի հետ կազմել կոալիցիա և պահպանել իշխանությունը: Բայց, Օրբանը պարտվեց: Եվ կարծես թե պարտվեց նաև ԱՄՆ վարչակազմը, կամ առնվազն՝ փոխնախագահ Վենսը, որը այցելել էր Բուդապեշտ՝ ընտրությունից կարճ ժամանակ առաջ և ակներև աջակցել Օրբանին: Հետո ավելի հեռվից աջակցություն հայտնել էր նաև Թրամպը: Սակայն, դա չօգնեց Օրբանին: Ավելին, գուցե Հունգարիայի իրավիճակին առավել հանգամանալից տիրապետողները կասեն, որ ավելի խանգարեց: Սակայն սա, իհարկե, իբրև վարկած, որովհետև վստահ չեմ՝ Վենսի բացահայտ աջակցությունը խանգարեց, թե՞ ոչ: Այստեղ ավելի կարևոր եմ համարում հետևյալ հարցը. ի՞նչ էին մտածել Վենսի այցը կազմակերպողները: Հաշվարկի սխա՞լ էր նրա այցը Բուդապեշտ, որի հետևանքով փաստորեն Վենսը «մնաց» Օրբանի պարտության տակ: Չէ՞ որ, այցելելով և նրան հայտնելով բացահայտ աջակցություն, ԱՄՆ փոխնախագահը փաստորեն դարձավ պարտվողներից մեկը: Հետևաբար, նրա այցը հաշվարկային սխա՞լ էր, թե՞ ծուղակ, ուր գցեցին փոխնախագահ Վենսին: Սա արդեն կերևա Միացյալ Նահանգներում: Նկատենք, որ փոխնախագահ Վենսը, որ 2028 թվականին նախագահի թեկնածուներից մեկն է, իսկ շատ գնահատականներով՝ ամենահավանականը հանրապետականների շարքում, վերջին օրերին, փաստորեն, հայտնվեց երկու «անպտուղ» դրվագում՝ ապարդյուն բանակցություն Պակիստանում և պարտություն Հունգարիայում: Սա խա՞չ է Վենսի շանսերի վրա՝ 2028-ի հաշվարկով: Չէ՞ի շտապի: Առավել ևս, որ դեռ պարզ չէ, թե իրականում ինչ է պրոցեսը Պակիստանում, այնտեղ ապարդյո՞ւն է, թե՞ պարզապես արդյունքը ծավալվում է հետնաբեմում: Եվ Բուդապեշտի մասով էլ, դեռ մեծ հարց է, թե ինչ է անելու Հունգարիայի նոր կառավարությունը, հատկապես տնտեսական ու էներգետիկ ճգնաժամում հայտնվող Եվրամիության հետ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանը «ամենախիստ ձևով» կկանխի ռազմանավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած փորձ». ԻՀՊԿ
6609:45
Իսլամաբադում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
7309:28
«Հիշեք այս դրվագն ու Մակրոնի մատը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8009:06
«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
11401:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
10800:06
Իրանը և ԱՄՆ-ը այսօր բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն
194Երեկ, 23:21
