«Օրբանը ոչ թե պարտվեց, այլ Թրամփը նրան փոխեց». Հայկ Այվազյան
66
Այսօր, 16:36
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ Թրամփը փոխեց Օրբանին. Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններից 5 օր առաջ ԱՄՆ փոխնախագահ Վենսը մեկնեց Հունգարիա և սատարեց Օրբանին, ասելով, որ ԵՄ-ն խառնվում է Հունգարիայի ընտրություններին։ Այդ այցից 5 օր անց Օրբանը «անակնկալ» պարտվեց։ Իրականում Օրբանը ոչ թե պարտվեց, այլ՝ Թրամփը նրան փոխեց։ Պատճառներից մեկն այն է, որ Թրամփի հակագլոբալիստական պայքարի թատրոնը այլևս ակտուալ չէ։ Այսինքն, սկզբում ամերիկյան քարոզչամեքենան համոզում էր աշխարհին, որ Թրամփը եկել է տապալելու գլոբալիստների իշխանությունը։ Նաև փորձում էր համոզել, որ Եվրոպայում հակագլոբալիստական երկրներից մեկն էլ Հունգարիան է։ Կեղծիքն այն է, որ իբր կա հակագլոբալիստական ԱՄՆ, իբր կա հակագլոբալիստական Հունգարիա և իբր կա գլոբալիստական Բրյուսել, ովքեր միմյանց դեմ իբր պայքարում են։ Թրամփի նպատակը Եվրոպայի միջոցով Ուկրաինային զենք մատակարարելն է և Ռուսաստան-Եվրոպա պատերազմ հրահրելը։ Իսկ դրա համար Թրամփն աշխարհին պետք է համոզի, որ ԵՄ հետ գտնվում է պայքարի մեջ, որ ԵՄ-ն իրեն չի ենթարկվում և այլ նման հեքիաթներ, որպեսզի Եվրոպայի արածների համար պատասխանատվություն չկրի։ Օրբանի փոփոխությամբ Թրամփը աշխարհին խաբելու է, որ ի դեմս Հունգարիայի կորցրեց իր վերջին կողմնակցին և Եվրոպան այլևս ամբողջությամբ իր վերահսկողությունից դուրս է։ Հավանական է նաև ՆԱՏՕ-ից ԱՄՆ դուրս գալը, որպեսզի ընդանրապես ազատվի Եվրոպայի քայլերի համար պատասխան տալու անհրաժեշտությունից։ Իսկ ճշմարտությունն այն է, որ աշխարհում կան երկու հակամարտող կողմեր՝ ԱՄՆ գլխավորությամբ հավաքական Արևմուտք և Ռուսաստան: Մյուս բոլոր տարբերակները ԱՄՆ տակտիկական հնարքներն են»։