Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները
![]() Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները, հայտնում է Կրեմլը։ «Իրանի նախագահը գնահատել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունները և երախտագիտություն հայտնել Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, որն ուղղված է իրավիճակիդեէսկալացիային», - ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը՝ շարունակել նպաստել հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման որոնմանը և միջնորդական ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության հաստատման շահերից ելնելով։ Երկու առաջնորդները վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ բոլոր ճակատներում ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում։ Փեզեշքիանը նաև շնորհավորել է Ռուսաստանի առաջնորդին և Ռուսաստանի բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատկի կապակցությամբ։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
