«ԱՄՆ-ն չկարողացավ նվաճել Իրանի վստահությունը Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ». Ղալիբաֆ
![]() ԱՄՆ-ն չկարողացավ նվաճել Իրանի վստահությունը Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ, ասել է Իրանի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը։ «Բանակցությունների մեկնարկից առաջ ես ընդգծեցի, որ մենք ունենք անհրաժեշտ բարի կամքը, սակայն նախորդ երկու պատերազմների փորձի պատճառով մենք վստահություն չունենք հակառակ կողմի նկատմամբ», - գրել է նա X սոցիալական ցանցում։ Ղալիբաֆի խոսքով՝ Թեհրանը դիվանագիտությունը ռազմական պայքարի հետ մեկտեղ դիտարկում է որպես իրանական ազգի իրավունքները պաշտպանելու մեթոդ և չի դադարեցնի քառասուն օրվա ազգային պաշտպանության նվաճումները ամրապնդելու ջանքերը։ «Ամերիկան հասկացել է մեր տրամաբանությունն ու սկզբունքները, և հիմա ժամանակն է, որ որոշի՝ կարո՞ղ է արժանանալ մեր վստահությանը, թե՞ ոչ», - հավելել է նա։ Իրանի խորհրդարանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին բանակցային գործընթացը հեշտացնելու ջանքերի համար և իր բարեմաղթանքներն է փոխանցել նրա ժողովրդին։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
