«Հիշեք այս դրվագն ու Մակրոնի մատը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ընդհանրապես, Էրդողան-Մակրոն շփումների մասին լսելիս կամ խոսելիս, միշտ հիշեք 2025 թվականին Ալբանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության այս դրվագն ու Մակրոնի մատը»։ Ավելի վաղ Բադալյանը հետևյալ գրառումն էր կատարել․ «Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը գրառում է արել Իքսում, որում նշել է, թե վերհաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկային: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչի մասին է խոսքը: Եթե չեք պատկերացնում, հարգարժան հետևորդներ, ապա նշեմ՝ խոսքը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի մասին է: Հոկտեմբերի 6-ի Պրահան է այն մեկնակետը, որից սկիզբ է առել Հարավային Կովկասի այն խաղաղության դինամիկան, որին աջակցում է Մակրոնը: Իսկ ինչո՞ւ հոկտեմբերի 6: Ոչ այն պատճառով, որ այդ ժամանակ տեղի ունեցավ քառակողմ հայտնի հանդիպումը: Այդ ժամանակ տեղի է ունեցել մեկ այլ հանդիպում, որը առաջինն էր՝ Էրդողան-Փաշինյան հանդիպում: Ահա, թե ինչու է Մակրոնը Էրդողանի հետ զրույցում «վերհաստատում» աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկային: Այլ կերպ ասած, վերհաստատում է աջակցությունը այն պատկերացումներին, որ ռեգիոնում խաղաղության վերաբերյալ ունի Անկարան: Իսկ Մակրոնը դրան աջակցում է, որովհետև այսօր շատ ավելի մեծ կարիք ունի Մերձավոր Արևելքում, որտեղ ունի Թուրքիայի օգնության կարիքը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Զորահանդեսից հետո զինվորական տեխնիկան կմնա Տիգրան Մեծի պողոտայի վրա, որպեսզի քաղաքացիները նայելու հնարավորություն ունենան». Նիկոլ Փաշինյան
12316:54
«Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները». Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
16012:18
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
15911:18
«ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր». #Axios
24209:36
«Ախալքալաք–Կարս երկաթուղին այլևս բաց է ՀՀ-ից արտահանումների և ՀՀ ներմուծումների համար». Նիկոլ Փաշինյան
19209:12
«Հիբրիդային հարձակում, քաղաքական նոր ճնշումներ. Ի՞նչ անել». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
39703:06
