«Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ընդհանուր առմամբ, ինչպես գնահատել հանրահավաքը: Ես հանրահավաքային տեխնոլոգիաների գիտակ չեմ, եւ միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ հանրահավաքը քաղաքական պրոցեսում ժանր է, որն ունի իր կանոնները, որոնք չափելի չեն այսպես ասած տողատակային դիտարկումների տրամաբանությամբ: Այդ տեսանկյունից, հանրահավաքի վերաբերյալ գնահատականներից կմնամ ձեռնպահ: Ընդհանուր համատեքստում, գահատելով փաստն ինքնին, եզրակացությունս այն է, որ Կարապետյանը ազդարարում է այսպես ասած «եզրափակիչ ուղեգիծ» մտնելու մասին: Եվ դատելով այն հանգամանքից, որ դա ազդարարելու համար ընտրվել է զանգվածային ակցիայի տարբերակը՝ ինչը ստեղծում է նշաձողային բարձր ընկալումներ, ենթադրում եմ, որ առաջիիկա դինամիկ ժամանակահատվածի համար Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ»: Կրկնեմ, սա իմ անձննական դիտարկումն է, ելնելով մեկնակետի ընտրության հանգամանքից: Համենայն դեպս, հանրահավաքային բարձր տոնով մեկնարկը այդ իմաստով հանրության մոտ թերեւս առաջացնում, սրում է օրինաչափ ինտրիգ: Բնականաբար, բուն հանրահավաքի ինտրիգը Սամվել Կարապետյանի ուղերձն էր»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Չկա′ Հայաստան և Սյունիք, սա թշնամական ագիտացիա է». Արա Պողոսյան
7102:06
«Կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Աստանայի գագաթնաժողովին». Հակոբ Բադալյան
8901:06
«Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում ամբողջովին բացել է իր իրական դեմքը». Արմեն Հովասափյան
107Երեկ, 21:30
«Միրզոյանն անոնս է արել Հայաստանի նոր տարածքների հանձնման մասին»․ Ոսկան Սարգսյան
250Երեկ, 17:06
«Պետք է ընդմիշտ փակենք դուռը պատերազմի դեմ, և մեր ժողովուրդն զբաղվի իր բարեկեցությամբ»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
253Երեկ, 17:00
«Հայաստանը «գուբերնիա» չդարձնելու համար պետք է իշխանափոխություն»․ Հակոբ Բադալյան
254Երեկ, 16:48
