«Եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին»․ Արթուր Ավանեսյան
![]() «Ես զինվորական եմ, ինձ խորթ են երկիմաստ քայլերը և խոսքերը, ինձ համար կա մի հստակ բան՝ հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանը։ «Այսօր ես հենց այս փոփոխության պայքարի զինվորն եմ, այնպիսի փոփոխության, որ փրկելու է մարդկանց կյանքը մեր երկրում, այնպիսի փոփոխության, որը կանխելու է պատերազմներ։ Որպես զինվորական՝ ես լավագույնս գիտեմ խաղաղության արժեքը, քանի որ պատերազմի գինը ես գիտեմ շատերից լավ։ Ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում, և ինքս էլ դրա համար անձնական ծանր գին եմ վճարել, բայց և այնպես մահը այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը։ Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար, խաղաղությունը վճարվել է հայրենիքի համար զոհված արժանավոր մարդկանց կյանքերի գնով, խաղաղությունը վճարվել է տասնյակ հազարավոր տեղահանված ընտանիքների ճակատագրի գնով։ Կա միայն մեկ առաջնորդ, ով կարող է ապահովել մնայուն և ուժեղ խաղաղություն, դա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է»,- ընդգծել է Ավանեսյանը։ |

«Ստեղծագործողը պետք է պաշտպանի հողն ու եկեղեցին»․ Հովհաննես Իշխանյան
6801:06
«Արցախցիների հետապնդումն ու հալածանքը մայր հայրենիքում ահավոր երևույթ է, աբսուրդ»․ Լիլիթ Բլեյան
6200:42
«Ռուբիոն ստացել է ՀՀ տարածքում հազվագյուտ հողային նյութերը տնօրինելու թուղթը»․ Հրայր Կամենդատյան
6300:06
«ՀՀ տնտեսության հնարավոր կոլապսը հարված է լինելու երկրի ինքնիշխանությանը»․ Դերենիկ Մալխասյան
74Երեկ, 23:48
«Ընտրակաշառք վերցնողը վաճառում է բոլորիս ապագան ու պետք է նստի»․ Դանիել Իոաննիսյան
89Երեկ, 23:36
«Նույն ձև կարար իրենց տան մոտի տգեղ քարից տաշած, քառակուսի արծիվներին դատի տալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
105Երեկ, 23:24
