Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 11 ապրիլի, 2026 թ.

«Ամեն ինչ տանում է նրան, որ մարդիկ ոչ թե ապրեն թեթև ու անվտանգ, այլ անտարբեր, իմիջիայլոց»․ Անի Սամսոնյան

58
Այսօր, 15:42
«Ամեն ինչ տանում է նրան, որ մարդիկ ոչ թե ապրեն թեթև ու անվտանգ, այլ անտարբեր, իմիջիայլոց»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ իշխանությունը պնդում է, որ հայերը պետք է դուրս գան տառապյալի վիճակից ու կերպարից, առաջին ընկալմամբ հասկանում ես, որ իշխանությունը հավակնում է ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ և ֆունդամենտալ պայմաններ, որ ժողովրդի համար ողբերգության և տառապելու տարաբնույթ պատճառները նվազեցվեն:
Բայց չէ, իշխանության ասածը ենթադրում է հետևալը. գլուխներդ ջայլամի պես մտցրեք հողի մեջ և այդ դեպքում ո՛չ կտեսնեք, ո՛չ կլսեք, ո՛չ կտառապեք:
Հայաստանը ունեցել է ուղեղ արդուկող և ուղեղ պայթեցնող իշխանություններ, բայց հանցավոր դիտավորությամբ ուղեղ բթացնող անվանակարգում հաղթողը ՔՊ-ն է:
Ամեն ինչ տանում է նրան, որ մարդիկ, ոչ թե ապրեն թեթև և անվտանգ, այլ անտարբեր, հանցավոր անզգույշ և իմիջիայլոց: Այսպիսի պայմաններում ողբերգությունները միայն շատանում են»։

Աղբյուրը`   Անի Սամսոնյան