Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ»
![]() 2024-ին «Հրապարակ»-ը գրել էր, որն ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված, դրանից հետո լրատվականները բազմաթիվ ահազանգեր և փաստեր են հրապարակել այն մասին, որ այս կամ այն տարածքից հեռացրել են փառքի անկյունները, ազգային հերոսների լուսանկարները։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արարատի համայնքապետարանը այս անգամ էլ որոշել է Վազգեն Սարգսյանի հայրենի՝ Արարատ գյուղի Մշակույթի տան (գյուղի կենտրոն) մոտ գտնվող 20-րդ դարի սկզբի հեղափոխական շարժման կարևոր դեմքերից մեկի՝ Ստեփան Շահումյանի արձանը հեռացնել, դրա համար առաջիկայում կազմակերպել է հանրային լսումներ։ Հիշեցնենք, որ Ստեփան Շահումյանի անունով է անվանակոչվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը, և հենց Արցախի կենտրոնում նախկինում Ստեփան Շահումյանի արձանն է եղել և հրապարակը ի պատիվ նրա կոչվել է Շահումյանի հրապարակ։ Արարատի վարչական ղեկավար Էլեն Գասպարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Շահումյանի արձանը ցանկանում են տեղափոխել այգի՝ տեղում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի արձանը․ «Ժողովուրդն է այդպես ցանկացել»։ Ստորագրահավա՞ք է եղել, վարչական ղեկավարն ասաց՝ ոչ, քննարկում է եղել»։ |

«Նեթանյահուն ընդունել է, որ դժվարություններ ունի Իրանի վերաբերյալ Թրամփի որոշումների վրա ազդելու հարցում»․ #Reuters
15700:26
«Թրամփը կոչ է արել արաբական երկրներին՝ միանալ «Աբրահամի համաձայնագրերին»»․ #Axios
218Երեկ, 19:51
«Պերեվառոտ են անելու. ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ անհայրենիքների մասին»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
129Երեկ, 16:54
«Այցը մեկ նպատակի ունի՝ ևս մեկ անգամ ցավեցնել Ռուսաստանին»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
117Երեկ, 16:42
«Նոր գործարքը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել»․ Թրամփ
238Երեկ, 16:16
«Ռուսների հետ ով շփվել է, գիտի, համբերատար կսպասեն, բայց որ ջղայնանան, պրոբլեմ ենք ունենալու». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
109Երեկ, 15:36
