«Տեսնում ենք, թե որքանով է «ուժեղի իրավունքը» փոխարինել միջազգային իրավունքին»․ Լուկաշենկո
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ համաշխարհային ասպարեզում «ուժեղի իրավունքը» փոխարինել է միջազգային իրավունքին: «Բելառուսը հարուստ և յուրօրինակ պատմություն ունեցող երկիր է։ Նրա ճակատագրական շրջադարձերը հաճախ կապված են եղել եվրոպական մայրցամաքի սրտում գտնվելու կարևորագույն դիրքի հետ։ Մի կողմից, սա անհերքելի առավելություն է։ Միևնույն ժամանակ, գտնվելով Արևմուտքի և Արևելքի միջև դարավոր մրցակցության կիզակետում, բելառուսական հողը բազմիցս դարձել է դաժան մարտերի թատերաբեմ։ Դրա մասին հիշողությունը փոխանցվում է սերնդեսերունդ՝ օգնելով մեզ պահպանել խաղաղությունը և ապրել ներդաշնակության մեջ», - ասել է նա՝ ընդունելով 10 երկրների դեսպանների հավատարմագրերը։ Լուկաշենկոյի խոսքով, որը մեջբերում է BelTA-ն, աշխարհը դարձել է փխրուն և խոցելի։ «Մենք տեսնում ենք, թե որքանով է «ուժեղի իրավունքը» փոխարինել միջազգային իրավունքին։ Որքան է կորել վստահությունը և մեծացել հակամարտության հավանականությունը», - նշել է Լուկաշենկոն։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
