Թադևոս Ավետիսյանի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
![]() ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել է ՀՀ ԱԺ նախագահի «Ազգային Ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ» արձանագրությունը։ ԿԸՀ-ն Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Սարգսի Համբարձումյանին։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, ԿԸՀ-ն որոշում է ընդունել Միջազգային Հանրապետական Ինստիտուտ (IRI) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը հրավեր ուղարկելու վերաբերյալ։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բավարարել է ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության՝ ԿԸՀ ուղղված դիմումը։ |

«Ճիշտը մարդկանց ազնվորեն ասելն է, որ առաջիկայում Ալիևը նոր պահանջներ է դնելու»․ Վահե Հովհաննիսյան
5503:06
«Այս ընտրությունները ոչ թե իշխանափոխության, այլ ընդդիմության ռեբրենդինգի մասին են»․ Գոռ Մադոյան
6801:06
«Ընդդիմադիրները թող հայտարարեն, որ եթե Նիկոլը դառնա վարչապետ, չեն վերցնի մանդատները»․ Արգիշտի Կիվիրյան
10200:36
Իրանի պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ (տեսանյութ)
11600:21
«Ինչո՞ւ է ՀՀ-ի դիմակայունության շեմն այսքան իջեցվել»․ Վարդան Ոսկանյան
7700:06
«Ընդդիմադիր ուժերը պետք է վերլուծեն վերջին 6 տարիների իրադարձությունները»․ Հարութ Ուլոյան
90Երեկ, 23:24
