Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.

Ովքե՞ր կփոխարինեն Վլադիմիր Վարդանյանին ու Թադևոս Ավետիսյանին

292
Կիրակի, 29 մարտի, 2026 թ., 20:36
Ովքե՞ր կփոխարինեն Վլադիմիր Վարդանյանին ու Թադևոս Ավետիսյանին

Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավոր, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Ասում են՝ վերջիններիս ԱԺ-ում կփոխարինեն ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հայհոյախառն գրառումներով հայտնի Վահան Զարոյանը, և «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված, մարքեթինգի մասնագետ Հրաչուհի Միրզոյանը։ Կվերցնեն նրանք մանդատները, թե ոչ, դեռևս վերջնական որոշված չէ։