«Տնօրենն ասում է՝ ձեզ մորգում օրգան թափող էլ չեն ընդունի»․ մանկապարտեզի նախկին աշխատակից
![]() Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրենի դեմ բողոքն առաջացել է դաստիարակներից մեկի՝ աշխատանքից ազատվելուց հետո: Վերջինս ակցիայի ժամանակ հայտնել է հետևյալը. «Ես իմ դիմումի համաձայն հեռացել եմ աշխատանքից, որի պատճառը տիրող անառողջ հոգեբանական մթնոլորտն էր։ Տնօրենը մեզ հաճախ ցույց էր տալիս սպիտակ թղթերի տեղը և ասում՝ դիմում գրեք ու հեռացեք։ «Եթե ես ձեզ դուրս շպրտեմ այստեղից, ձեզ մորգում անգամ օրգան թափող չեն ընդունի», «Հներից պետք է ազատվենք», «Ձեզնից թանկ ու կարևոր իմ աթոռն է, որ 13 տարի պայքարել եմ»․․․ Ամեն օր մեր երեսին նմանատիպ խոսքեր էր ասում»,- մանրամասնել է նախկին դաստիարակը՝ հավելելով, որ հեռացել են նաև այլ դաստիարակներ, բուժքույրը, խոհանոցի աշխատողները։ Միայն օգոստոսին 8 հոգի է դիմում գրել և հեռացել, սա արդեն պետք է ահազանգ լիներ»,- շարունակել է նա։ |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
