Եգիպտոսում հայտնաբերվել է մարդանման կապիկների հնագույն նախնու մնացորդները
![]() Միջազգային գիտնականների խումբը Եգիպտոսի հյուսիսում՝ Ալ Կատտարա իջվածքում, հայտնաբերել է հնագույն բարձրակարգ պրիմատի՝ Masripithecus moghraensis-ի մնացորդները, որը բնակվել է մոտ 17–18 միլիոն տարի առաջ, վաղ միոցենի շրջանում։ Այս մասին հայտնում է Էլ-Մանսուրի համալսարանի մամուլի ծառայությունը, գրում է The Mountaineer-ը։ Գիտնականների խոսքով՝ այս հայտնագործությունը կարող է զգալիորեն փոխել մարդանման կապիկների ծագման վերաբերյալ գիտական պատկերացումները: Նախկինում համարվում էր, որ նրանց ընդհանուր նախնին ապրել է Արևելյան Աֆրիկայում, սակայն նոր տվյալները վկայում են Մերձավոր Արևելքի հնարավոր հայրենիքի մասին: Հինգ տարվա պեղումներից հետո գիտնականները հայտնաբերել են ստորին ծնոտի մի հատված՝ լավ պահպանված ատամներով, այդ թվում՝ մեծ ժանիքներով և սեղանատամներով։ Ատամնային կառուցվածքի վերլուծությունը ցույց է տվել, որ այն բազմազան սննդակարգ ուներ. կարող էր սնվել և՛ փափուկ մրգերով, և՛ կոշտ ընկուզեղենով կամ սերմերով։ Հետազոտողների կարծիքով, այս հարմարվողականությունը օգնել է տեսակին գոյատևել Հյուսիսային Աֆրիկայի և Արաբիայի փոփոխական կլիմայում վաղ միոցենի ժամանակ։ Անատոմիայի համեմատությունները այլ անհետացած պրիմատների հետ ցույց են տվել, որ այս տեսակը կարող է լինել բոլոր ժամանակակից հոմինոիդների ամենահավանական ընդհանուր նախնին։ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
85516.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42215.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49215.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46108.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45008.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22506.11.2026, 00:36
