Ստեղծվել է ԱԲ-օգնական՝ քնի խանգարումների ախտորոշման համար
![]() ՌԴ առողջապահության նախարարության Սամարայի պետական բժշկական համալսարանի մասնագետները արհեստական բանականությաքն հիման վրա մշակել են երկու փոխլրացնող թվային օգնականներ, որոնք թույլ են տալիս գնահատել քնի կառուցվածքը էլեկտրոէնցեֆալոգրամայի միջոցով և հայտնաբերել շնչառական խանգարումները, այդ թվում՝ ապնոէ, հիպոպնոէ և խռմփոց: Այս մասին ТАСС-ին հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունից։ Մամուլի ծառայության տվյալներով՝ առաջին նախատիպը իրենից ներկայացնում է ծրագրային մոդուլ՝ աուդիոձայնագրությունների հիման վրա շնչառական խանգարումների ավտոմատ հայտնաբերման համար՝ մել-սպեկտրոգրամների վերլուծության միջոցով։ Ծրագիրը ձևավորում է ստանդարտ հաշվետվություններ, որոնք պարունակում են դասակարգման որակի հիմնական չափորոշիչներ և օգնում են բժշկին արագ գնահատել խանգարումների բնույթը։ Նման լուծումը ավտոմատացնում է նախնական վերլուծությունը և նվազեցնում մասնագետների առօրյա աշխատանքի ծավալը։ Երկրորդ նախատիպը նախատեսված է պոլիսոմնոգրաֆիայի տվյալները ավտոմատ կերպով վերծանելու և քնի փուլերը դասակարգելու համար՝ հիմնվելով էլեկտրոէնցեֆալոգրամայի (ԷԷԳ) տվյալների վրա: «Նախատիպը հիմնված է խորը ուսուցման մոդելի վրա, որը մշակում է ԷԷԳ ազդանշանները և դասակարգում յուրաքանչյուր 30 վայրկյան տևողությամբ ձայնագրությունը համապատասխան քնի փուլին: Այս մոտեցումը ընդօրինակում է բժշկի տրամաբանությունը, որը գնահատում է քունը ոչ թե որպես առանձին հատվածների ամբողջություն, այլ որպես շարունակական գործընթաց», - նշվում է հայտարարության մեջ: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99017.10.2026, 00:30
