Սամվել Կարապետյանին թույլատրվել է «Ֆեյսբուք»-ում տեսաուղերձ հրապարակել
![]() Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով 2026 թվականի մարտի 18-ին ստացվել է մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ քաղաքացիներին դիմելու թույլտվության և դրա ձևաչափի հարցի լուծումը գտնվում է վարույթի հանրային մասնակցի՝ տվյալ դեպքում նախաքննական մարմնի տիրույթում, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին՝ թույլատրելով մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Facebook սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ: |

«Քինախնդիր ու կյանքից նեղացած նիկոլից ավելին սպասել ուղղակի չէր կարելի»․ Հայկ Աթոյան
2717:24
«Խուստուփի գագաթին ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6217:00
«Ոչ մի վերահսկողություն, ոչ մի սանիտարական ռեյդ»․ Սուրեն Ներսիսյան
6516:42
«Պասերով խաղ է․ արդյունքում՝ Արցախն այլևս հայկական չէ»․ Կարեն Հեքիմյան
6116:30
«Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի»․ Դանիել Իոաննիսյան
8516:00
«Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9215:30
