Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
![]() Հայաստանի վարչապետի կին Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Որոշման համաձայն՝ Աննա Հակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ ՀՀ վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը։ Նշվում է, որ հուլիսի 19-ի օրապահիկը հաշվարկվելու է տարանցիկ վայրի՝ Դուբայի համար։ Որոշմամբ նախատեսվում է նաև, որ գործուղումից վերադառնալուց հետո Աննա Հակոբյանը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաշվետվություններ կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
