Հրթիռակոծվել է Իրանի` աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրը
![]() «Tasnim» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Հարավային Պարս գազի հանքավայրում գտնվող իրանական նավթաքիմիական համալիրը ավիահարվածների է ենթարկվել։ Հարավային Պարսը աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրն է, որտեղ գտնվում են ինչպես Կատարի, այնպես էլ Իրանի արտադրական օբյեկտներ։ Հարվածների են ենթարկվել նաև «Ասալույե» հանքավայրի մի քանի օբյեկտներ։ Գործակալությունը չի տրամադրել վնասի կամ զոհերի մասին մանրամասներ։ «Tasnim»-ը հաղորդում է, որ հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։ Axios-ի տվյալներով՝ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի ամենամեծ գազի վերամշակման գործարանին՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված և հաստատված եղանակով։ Բուշեր նահանգի Ասալույե շրջանի ղեկավարը հայտարարել է, որ Հարավային Պարս հանքավայրի մշակման մի քանի փուլեր հարվածներ են ստացել արկերից։ «Հրդեհի տարածումը կանխելու համար այդ փուլերը հանվել են շահագործումից։ Իրավիճակը վերահսկողության տակ է, Հարավային Պարսի և «Պարս» հատուկ տնտեսական գոտու հրշեջները պայքարում են հրդեհի դեմ», - նրա խոսքերն է մեջբերել «Fars» լրատվական գործակալությունը։ — Afa (@02042006Afa) March 18, 2026 |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
