«Ունենք մի քանի կեղծարարներ․ մեկն ավագանու անդամ է, մյուսն իրեն բլոգեր է անվանում»․ Արմեն Բեգոյան
![]() «Մենք ունենք մի քանի կեղծարարներ, մեկն ավագանու անդամ տիկին Վարդանյանն է։ Ամիրյան փողոցից հրապարակել է կադրեր, գտել է մի 20-30 մետրանոց հատված, որտեղ ծառեր չկան, ամբողջ տեսանյութն այն անկյան տակ է նկարված, որ Ամիրայն փողոցում որևիցե ծառ չի երևում և բղավում, գոռում-գոչում է, որ Ամիրյանում ամբողջ ծառերը կտրված են»,- ճեպազրույցի ժամանակ այսպես արձագանքեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանի՝ Ամիրյան փողոցում կատարված ծառահատումների մասին հրապարակմանը։ «Ամիրյան փողոցի բնակիչները շատ գոհ էին, ավելին, այն ծառերը, որոնք մենք համարում էինք, որ դեռևս կարող են մի 5 տարի մնալ, բնակիչները խնդրում էինք դրանք էլ փոխարինել»,- հավելեց Բեգոյանը։ Անդրադառնալով Պռոշյան-Պարոնյան հատվածում կատարված ծառահատումների մասին հրապարակումներին՝ պաշտոնյան նշեց․ «Ունենք մեկ կեղծարար ևս, ով իրեն բլոգեր է անվանում։ Էդ բլոգերը եկել, մտել է մի տարածք, որտեղ հատվել են սեփական տարածքում գտնվող ծառեր։ Նույնիսկ հատելուց առաջ ես այստեղ եմ եղել, սեփականատերը խորհրդատվություն է հարցրել․ հատվել է փտած բարդի, 2 հիվանդ թեղի։ Մինչև պրոֆեսորություն անելը և իրենց ոլորտի գիտնականների տեղ դնելը, պետք է նախ հասկանալ՝ հիվանդանոցին հարող տարածքներում ինչպիսի ծառատեսակները պետք է տնկել»։ |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
23816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
19813.10.2026, 19:48
