«Գարիկ Սարգսյանի ընկերը կազինոյում տանուլ է տվել Վեդու ԲԿ-ի բյուջեն»․ Սյուզի Բադոյան
![]() Լրագրող Սյուզի Բադոյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով։ Փետրվարի 15-ին Գարիկ Սարգսյանը ստիպված է եղել Անահիտ Ավանեսյանի ձեռքով պաշտոնանկ անել իր փայփայած Վեդու ԲԿ-ի տնօրեն, ՔՊ-ական Արամայիս Գրիգորյանին՝ կազինոյում տանուլ տված ահռելի մեծ գումարի համար։ Ընդ որում, Արամայիս Գրիգորյանը հիվանդանոցի բյուջեն է պարտվել՝ շուրջ 140 միլիոնի չափով։ Այսօր նա ազատ շրջում է Վեդիում, կալանավորված չէ, հետևաբար կարող է ազդել գործի քննության ընթացքի վրա։ Մանավանդ, որ ՔՊ-ական է և փայլուն կապեր ունի Փաշինյանի սանիկ, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ։ Գլխավոր դատախազությունը հաստատեց իմ տեղեկությունը՝ խուսափելով մանրամասներ հայտնել կոնկրետ կազինոյի դրվագի և այլ մեղադրյալների մասին։ Ընդգծում է միայն, որ փետրվարի 17-ին Արամայիս Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գույքի հափշտակության հոդվածով։ Արամայիս Գրիգորյանը զրկվել է ոչ միայն պաշտոնից, այլև ՔՊ-ի մանդատից»։ Աղբյուրը` Սյուզի Բադոյան |

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
5813:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
8012:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
9010:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
13010:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9209:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
9009:30
