Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է։ «Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի վրա բացասաբար են ազդում այն հակամարտությունները, որոնցում նա ներգրավված չէ։ Ցանկացած պատճառով մեր օդային տարածքի խախտումը անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրանց հակազդելու համար»,- ասվում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ։ Իր հերթին Փեզեշքիանը հայտնել է, որ Թուրքիայի օդային տարածք մտած հրթիռները Իրանի տարածքից չեն արձակվել և խոստացել է միջադեպի համապարփակ հետաքննություն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կողմից: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
