Ուիթքոֆը խնդրել է Ռուսաստանին` Իրանի հետ չկիսվել հետախուզական տվյալներով
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը կոչ է արել Ռուսաստանին՝ չաջակցել Իրանին, որի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ են իրականացնում։ Ուիթքոֆն ինքն է այս մասին հայտարարել՝ մարտի 8-ի գիշերը Air Force One ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ասել է Ռուսաստանի ղեկավարներին չկիսվել հետախուզական տվյալներով Իրանի հետ, Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է. «Ես դա ընդգծված եմ ասել»։ Նա լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։ Նախկինում CNN-ը և The Washington Post-ը հաղորդել են, որ Մոսկվան Թեհրանի հետ տեղեկատվություն է կիսում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի, ռազմանավերի և ինքնաթիռների տեղակայման և տեղաշարժերի վերաբերյալ՝ հղում անելով ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների աղբյուրներին։ Սթիվեն Ուիթքոֆը վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի անգամ Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ փորձելով բանակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու հնարավոր պայմանների շուրջ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չունի որևէ ապացույց, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում Իրանին։ «Եթե այդպես է, ապա նրանք շատ լավ աշխատանք չեն կատարում, քանի որ Իրանի գործերը լավ չեն ընթանում»,- ասել է նա։ Անցյալ տարի, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ֆոնին, Ռուսաստանը և Իրանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը, ի թիվս այլնի, ներառում է ռազմական և զենքի համագործակցություն։ Օրինակ, Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանին մատակարարում է անօդաչու թռչող սարքեր, որոնք Մոսկվան օգտագործում է պատերազմում։ Սակայն, համաձայնագիրը չի պարտավորեցնում կողմերից ոչ մեկին միջամտել, եթե մյուսը հարձակման ենթարկվի: Այնուամենայնիվ, Թեհրանն ակնկալում էր զգալի քաղաքական և ռազմական աջակցություն Մոսկվայից՝ ըստ միջազգային հարաբերությունների փորձագետ Մոջթաբա Հաշեմիի։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
