ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հարցը. #Axios
![]() ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները քննարկել են «պատերազմի հետագա փուլում» Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը «բարձր հարստացված ուրանի պաշարները» և այլ միջուկային վառելիքները բռնագրավելու համար: Այս մասին այսօր հաղորդել է Axios-ը՝ հղում անելով չորս աղբյուրների և հավելելով, որ դեռևս պարզ չէ՝ սա կլինի ամերիկյա՞ն, իսրայելակա՞ն, թե՞ համատեղ առաքելություն: «Սա, հավանաբար, տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ երկու երկրներն էլ վստահ լինեն, որ իրանական զինվորականները այլևս լուրջ սպառնալիք չեն կարող ներկայացնել ներգրավված ուժերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Վաշինգթոնը նաև քննարկում է Պարսից ծոցում գտնվող Իրանի Խարգ կղզին գրավելու համար հատուկ նշանակության ուժեր տեղակայելու հնարավորությունը, աղբյուրին հայտնել են ԱՄՆ-ի վարչակազմի անանուն պաշտոնյաները: Կղզում գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող նավթային տերմինալ, որի միջոցով Իրանն արտահանում է իր նավթի 90 տոկոսը: Ռուբիոն չի պատասխանել ուրանի բռնագրավման վերաբերյալ հարցին: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը լրջորեն քննարկում է «Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ կոնկրետ առաջադրանքներ կատարելու համար»,- մեջբերում է հրատարակությունը: Axios-ը հաղորդում է, որ Վաշինգթոնը քննարկում է երկու տարբերակ՝ նյութը Իրանից ամբողջությամբ դուրս բերելը կամ միջուկային փորձագետներ բերելը՝ «այն տեղում անվնաս դարձնելու համար»: Ինչպես մարտի 2-ին The New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ն կարող է ցամաքային զորքեր ուղարկել Իրան «անհրաժեշտության դեպքում»: Միևնույն ժամանակ, CNN-ի հետ զրույցում նա նշել է, որ ամերիկյան զորքերը «նույնիսկ չեն սկսել» երկրի վրա զանգվածային հարձակումներ իրականացնել. «Մեծ ալիքը առջևում է»: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
