Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.

Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ

140
Երեկ, 17:36
Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ

ՀՀ գլխավոր դատախազությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Դատախազությունը պահանջում է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ:

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում (անշարժ գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 125 միլիոն 580 հազար դրամ է).
1 շարժական գույք.
48 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: