Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.

«Ովքեր կփորձեն մեր հաշվին աչոկ հավաքել, նրանք կլսեն ճշմարտությունը». Սերժ Սարգսյան

71
Այսօր, 20:00
«Ովքեր կփորձեն մեր հաշվին աչոկ հավաքել, նրանք կլսեն ճշմարտությունը». Սերժ Սարգսյան

Այսօր իր վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ չի կարծում, որ ներընդդիմադիր պայքարը սաստկացել է: Նրա կարծիքով՝ ջրերը զուլալվում են:

«Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պիտի փորձեն մեր հաշվին աչոկ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ասվելու է ճշմարտությունը։ Եթե նրանք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն։ Բոլորն էլ կլսեն, մենք որևէ կոմպլեքս չունենք»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:

«Ովքեր կփորձեն մեր հաշվին աչոկ հավաքել, նրանք կլսեն ճշմարտությունը». Սերժ Սարգսյան