«Ջրի կորուստը հասնում է 65%-ի, ՀԷՑ-ում կորուստը 6% էր». Գոհար Մելոյան
![]() Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայը չպետք է ջրի խնդիր ունենա: Հանրահայտ է, որ Հայաստանը խմելու և ոռոգման ջրով ինքնաբավ երկիր է։ Այդ դեպքում ինչո՞ւ է այդքան խիստ ձևով սահմանափակվում ջրամատակարարումը։ Դրան անմիջապես հետևեց հայ հասարակության արդարացի ցասումը։ Պատասխանը, ըստ էության, ակնհայտ է՝ առկա է ջրային ռեսուրսների կառավարման խայտառակ մակարդակ։ Ջրի կորուստը հասնում է 65%-ի։ Համեմատության համար նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը օրինական սեփականատերերից խլելու պահին կորուստը կազմել է ընդամենը 6%, ինչի շնորհիվ էլ կուտակվել էր 7 միլիարդ դրամը, որի հաշվին առաջարկում էինք իջեցնել մարդկանց հոսանքի գինը։ Հետևաբար, ակնհայտ է, որ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում «Վեոլիա ջուր» ընկերությունը և պատկան մարմինները, ներառյալ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և ՀՀ կառավարությունը՝ ՏԱՊԱԼՎԵԼ են։ Իշխանությունները երեկոյան հայտարարեցին, որ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման փոփոխություն չի լինի»։ Այստեղ հնարավոր է երկու տարբերակ․ -կամ «Վեոլիա ջուր» ընկերությունը, ակնհայտ հնարավորություն ունենալով չսահմանափակել ջրամատակարարումը, այնուամենայնիվ՝ սահմանափակում է այն, ինչը կարելի է գնահատել՝ որպես «դիվերսիա» Հայաստանի Հանրապետության դեմ, -կամ ՀՀ կառավարությունը «հորդորել է» մասնավոր ընկերությանը հետ կանգնել սահմանափակումներից, ինչը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում միայն ավելի կխորացնի ջրամատակարարման խնդիրը, եթե ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում չիրականացվեն ակնհայտ համակարգային բարեփոխումներ։ Հետեւաբար՝ խնդիրը դեռ կա եւ համապետական անվտանգային մակարդակի է»: Աղբյուրը` Գոհար Մելոյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
