Ստեղծվել է լոլիկի նոր տեսակ՝ պոպկորնի հոտով
![]() Չինացի գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված լոլիկի տեսակ՝ պոպկորնի հոտով: Ինչպես հայտնել է Սյանհուի գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնի և լաբորատորիայի կենսատեխնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Շյու Շենչունը, այս լոլիկները աճեցվել են Չինաստանի արևելքում գտնվող Չժեցզյան նահանգի փորձարարական ջերմոցում: Նման հոտը «կարող է բարձրացնել լոլիկի համի հարստությունը՝ բարելավելով սպառողական նախասիրությունները և շուկայական արժեքը, բրնձի բուրավետ տեսակների նման», - գիտնականի խոսքը մեջբերում է South China Morning Post թերթը: Նա նշել է, որ հաջողվել է փոխել համը «առանց բերքատվությանը վնասելու»։ Աշխատանքի ընթացքում գիտնականներին հաջողվել է խլացնել երկու գեն, որոնք պատասխանատու են արոմատիկ միացությունների ճնշման համար։ Դրանից հետո լոլիկը սկսել է արտանետել «բարձրորակ անուշաբույր բրնձին բնորոշ հոտ, որը նման է կարագով թարմ պոպկորնի հոտին»: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99017.10.2026, 00:30
