«Առանց ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու, Ուկրաինայի հարցի կարգավորումն անհնար է»․ Զախարովա
![]() Ռուսաստանը ռազմական կամ քաղաքական մեթոդներով հասնելու է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցի լուծմանը. առանց այս խնդրի լուծման՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորումն անհնար է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Վլադիմիր Զելենսկու՝ ՌԴ-ին ուղղված Բուդապեշտի հուշագիրը խախտելու մեղադրանքների։ «Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել է 1990-ականներին այլ պետությունների կողմից իր միջազգային ճանաչման հիմքերից մեկից՝ չեզոք և արտադաշինքային կարգավիճակից՝ դրանով իսկ խախտելով նաև 1994 թվականի Բուդապեշտի հուշագիրը։ Իսկ դաշինքի կողմից աշխարհաքաղաքական տարածքի ընդլայնումը մինչև մեր սահմանները, ներառյալ Ուկրաինան, դարձել է հակամարտության հիմնական պատճառներից մեկը։ Առանց դրա վերացման, անհնար է նաև դրա կարգավորումը։ Ռուսաստանն այդ խնդրի լուծմանը հասնելու է ռազմական կամ քաղաքական մեթոդներով։ Մենք արդեն տարբեր տարբերակներ ենք առաջարկել»,- նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության կորուստը ներքին գործընթացների արդյունք է, որն առնչություն չունի Ռուսաստանի և Բուդապեշտի հուշագրով նրա պարտավորությունների հետ։ Նշենք, որ Ուկրաինան ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
