Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ.

Սպասվում են տեղումներ

71
Այսօր, 08:24
Սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝

Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի փետրվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 16.0°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 25.5°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.8°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ: