«Եթե գործարք չկնքենք, Իրանի համար շատ վատ կլինի»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ լրատվամիջոցները միտումնավոր սխալ են գրում Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին. ինքն անձամբ կնախընտրեր գործարք կնքել: «Այն ամենը, ինչ գրվել է Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին, սխալ է գրված, և դա միտումնավոր է արված։ Որոշումը կայացնում եմ ես, ես կնախընտրեի գործարք կնքել, քան չկնքել, բայց եթե մենք գործարք չկնքենք, դա շատ վատ օր կլինի այդ երկրի և, ցավոք, նրա ժողովրդի համար»,- գրել է Թրամփը՝ Truth Social-ում։ Նա նաև նշել է, որ լրատվամիջոցների պնդումները, թե Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը չի աջակցում Իրանի դեմ արշավին, նույնպես սխալ են։ «Գեներալ Քեյնը, ինչպես և մենք բոլորս, չէր ցանկանա պատերազմ տեսնել, բայց եթե որոշում ընդունվի Իրանի դեմ ռազմական դիմակայության մասին, նա կարծում է, որ հաղթելը հեշտ կլինի»,- նշել է Թրամփը։ Axios-ը, հղում կատարելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Քեյնը զգուշացրել է Թրամփին և բարձրաստիճան պաշտոնյաներին, որ Իրանի դեմ ռազմական արշավը կարող է զգալի ռիսկեր պարունակել, այդ թվում՝ ձգձգվող հակամարտության մեջ ներքաշվելու հնարավորություն։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
