Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ.

«Վարչապետ Փաշինյանը համաձայն չէ «հեղափոխական» Նիկոլի հետ»․ Արմենակ Դանիելյան

64
Այսօր, 10:48
«Վարչապետ Փաշինյանը համաձայն չէ «հեղափոխական» Նիկոլի հետ»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Փաշինյանը դեմ է Նիկոլին, կամ վարչապետ Փաշինյանը համաձայն չէ «հեղափոխական» Նիկոլի հետ, կամ Փաշինյան Նիկոլը հերթական անգամ մոռացել է իր խոսքերը։
Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք, եթե սպորտսմենի կամ թիմի մարզիչն իր սաներին ասի նման խոսքեր, ի՞նչ եք կարծում՝ մարզիկը կամ իր թիմը մրցումներում կհաղթի՞։
Եթե հրամանատարը իր զորքին ասի նման տեքստեր, ի՞նչ եք կարծում՝ պատերազմում, ռազմի դաշտում այդ զինվորները կկռվե՞ն։
Եթե ծնողը իր զավակներին ասի նման բառեր, ի՞նչ եք կարծում՝ իր երեխաները ի՞նչ ապագա կունենան...»։