Հենզելն ու Գրետելը կասկածվում են մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ
150
Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ., 12:18
![]() Փետրվարի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Չարենց փողոցում որպես մերսման սրահ գործող տարածքը, ի թիվս այլնի, ծառայում է որպես հասարակաց տուն, որտեղ հավանաբար զբաղվում են պոռնկությամբ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մերսման սրահը փաստացի պատկանում է մարզերից մեկի բնակիչ 42-ամյա Հենզել Պ-ին, իսկ մերսման սրահի տնօրենը հանդիսանում է Երևանի բնակիչ 38-ամյա Գրետա Զ-ն և նշված մերսման սրահում մատուցում են նաև սեռական ծառայություններ։ Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ |

Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
7611:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
7410:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
8110:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
9409:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
145Երեկ, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
127Երեկ, 11:24
