Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ.

«Թաիրովի առաջին գետնանցումը կարծես սարսափ ֆիլմ լինի»․ Սոնա Աղեկյան

81
Այսօր, 12:06
«Թաիրովի առաջին գետնանցումը կարծես սարսափ ֆիլմ լինի»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հայտնվելով Իսակով պողոտայի՝ երևանամերձ հատվածի Թաիրովի առաջին գետնանցումում՝ կարծես սարսափ ֆիլմի մեջ ես ընկնում։
Խոնավություն, մթություն, անմխիթար վիճակ։
Այս բանուկ մայրուղին հատելու համար մարդիկ կանգնում են անհեթեթ ընտրության առաջ՝
ավելի լա՞վ է ռիսկ անել ու անցնել սլացող մեքենաների արանքով,
թե՞ իջնել մութ ու վտանգավոր գետնանցում։
Այս գետնանցումը պարզապես անբարեկարգ տարածք չէ, այստեղ մարդկային կյանքերի անվտանգության խնդիր է։
Մինչ ՔՊ-ական իշխանությունը 8 տարի շարունակ միլիարդներ է մսխում պարգևավճարվելու վրա և խոսում է «բարեկարգումից», իրականում մարդկանց թողել է ընտրության առաջ՝ վտանգի երկու տարբերակների միջև»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան