Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 փետրվարի, 2026 թ.

«Ամերիկական զենքով ուրախացողներին մի բան ասեմ». Արգիշտի Կիվիրյան

85
Այսօր, 00:12
«Ամերիկական զենքով ուրախացողներին մի բան ասեմ». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրել է. «Ամերիկական զենքով ուրախացողներին մի բան ասեմ։ Ամերիկան զենքեր էր տվել նաեւ Ռոժավայի քրդերին, բայց երբ քրդերը սկսեցին մերժել Ամերիկայի պահանջը՝ ենթարկվել Դամասկոսին, ու սկսվեց Ռոժավայի վրա լայնածավալ հարձակումները, այդ զենքերն ուղղակի անջատվեցին, դրոններից սկսած, ավարտված զրահապատ ավտոմեքենաներով։ Տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ամերիկացիներին ցանկացած զենք, որի վրա կա էլեկտրոնիկա, այն հեռահար անջատել։ Դրանով էր պայմանավորված քրդերի, կարելի է ասել, կայծակնային պարտությունը՝ 60 հազարանոց քրդական բանակը մնացել էր սովետական Կալաշնիկովների հույսի։ Ընդ որում, այնպես չի, որ սա անում են միմիայն ամերիկացիները, դրա համար եմ բազմաթիվ անգամ բացատրել, որ սուվերեն կարող է համարվել այն պետությունը, ով հիմնական զինատեսակներն ինքն ա արտադրում։ Մնացածները դառնում են այն պետությունների կցորդները, որտեղից ներկրում են զենք»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան