Վենսի աշխատակազմը պարզաբանել է՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ի փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը հեռացվել
![]() «Ազատությունը» մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումը ջնջելու վերաբերյալ։ Վենսի աշխատակազմից հայտնել են, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատվիրակությունում չեն եղել: Վենսի խոսնակն իր հերթին հայտարարել է․ «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերն: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»,- գրել է լրատվամիջոցը: Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի առնչությամբ Վենսն ինքնաթիռ նստելուց առաջ ասել է․ «Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը: Ակնհայտ է, որ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը շատ սարսափելի բան է»։
|

«Նույնիսկ երբ թվում է՝ կանոններն այլ ելք չեն թողնում, փակուղիներ չկան»․ Հայկ Դերզյան
6503:06
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին
18100:14
«Պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն». Վահրամ Մարտիրոսյան
73Երեկ, 23:48
Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ
96Երեկ, 23:30
Ամերիկան պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն
135Երեկ, 23:05
«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան (տեսանյութ)
127Երեկ, 21:12
