Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ մեկուկես ամիս առաջ Փաշինյանն սկսեց իր ավտոբուսային «սննդաերթերը», դա իշխանական քարոզչությունը փաթեթավորեց որպես ՔՊ ներկուսակցական ընտրությունների հետ կապված քարոզարշավ: Դա, իհարկե, այդպես չէր, քանի որ թե՛ այցերը, թե՛ շփումները զուտ ներկուսակցական չէին: Բայց համարենք, որ այդ «պատճառաբանությունը» ինչ-որ տեղ կարող էր «կյանքի իրավունք» ունենալ: Բայց հիմա, երբ ՔՊ-ի «ներկուսակցական ընտրությունները» տեղի են ունեցել ու ավարտվել են, ի՞նչ փաթեթավորմամբ են քպականները ավտոբուսով ընկել դռնեդուռ: Եթե Փաշինյանը որպես վարչապետ է գնում, կարող է մի քանի պաշտոնյա հետը վերցնել և գնալ իր աշխատանքային պարտականությունները կատարելու, այսպես ասած՝ «աշխատանքային այցով»: Ընդ որում, ոչ թե փողոցները «չափչփելով», այլ աշխատանքային խորհրդակցություններով, կոնկրետ կազմակերպություններ այցերով (ասենք՝ ջրի ծորակներ ստուգելով), ինչպես Կոտայքի մարզ կատարած այցը: Բայց այդ դեպքում նա պետք է դա անի աշխատանքային օրերին: Եթե զուտ որպես կուսակցական այց է, ապա դա ցանկացած կուսակցության իրավունքն է: Սակայն ինչո՞ւ է ողջ իրավապահ համակարգը սպասարկում, ինչո՞ւ են ահռելի թվով ոստիկաններ ուղեկցում, որոնց տեղափոխող մի ավտոբուսն էլ հերթական մահաբեր վթարի պատճառ է դառնում, ինչո՞ւ է ողջ վարչական ռեսուրսը ոտքի հանվում, վերջապես՝ ինչո՞ւ է Փաշինյանն ասում. «Մեր նախընտրական ծրագրում գրված է...»: Մի րոպե: Ի՞նչ նախընտրական ծրագիր: ՔՊ-ն, որպես ընտրությանը մասնակցող ուժ, դեռ անգամ գրանցված չէ ԿԸՀ-ում (երեկ նոր փաստաթղթերը հանձնել են): Ու ընդհանրապես, երկու օր առաջ է միայն սկսվել ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը: Ավելին, քարոզարշավն էլ դեռ չի էլ սկսվել, մոտ 23 օր կա: Այդ ի՞նչ նախընտրական ծրագիր են ներկայացնում: Պատահական չէ, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ իրավաբանները նշում են, որ սա ընտրության արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում է»: |

«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան
6902:06
«Շատերը կարող են ընդդիմադիրի կոստյում հագնել ու տարածել կեղծ թեզեր»․ Տիգրան Քոչարյան
9601:06
Իրանի իշխանությունները պատրաստ են քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները
23000:52
«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան
8100:36
«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան
8600:12
«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան
9100:00
