«Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ և չպետք է զբաղվի քաղաքականությամբ»․ Նիկոլ Փաշինյան
211
Երեքշաբթի, 10 փետրվարի, 2026 թ., 23:54
![]() «Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորվել որպես պետություն պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ»,- այս մասին «Հանրային ՀԸ»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ․․․ Մեզ պետք է եկեղեցու բարեկարգման օրակարգ․․․ Ունենք ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար»,- ընդգծել է Փաշինյանը։ Նա նաև հավելել է, որ ոչ միայն հոգևորականները, այլև բոլորն ունեն քաղաքական հայացքներ ունենալու իրավունք, «բայց պատարագի խորանն օգտագոծել և քարոզների ժամանակ քաղաքական քարոզ անելը սրբապղծություն է»։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
