«ՀՀ-ն հրաժարվում է միջուկային էներգետիկայի մի կարևոր բաղադրիչից՝ քաղաքականից»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ատոմակայանի հարցում խնդիրը բացարձակապես այն չէ, որ մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան ԱՄՆ-ում դեռ արտադրական չէ, այլ փորձարկումների փուլում է և ավելի վաղ, քան 2030 թվականը, չի սպասվում արտադրական կարողություն: Վերջին հաշվով, Մեծամորի ատոմակայանն աշխատելու է մինչև 2036 թվական՝ համենայն դեպս նախատեսվում է այդպես, ու մինչ 2036 թվական ԱՄՆ ևս կարող է կառուցել մոդուլային ռեակտորներ: Տվյալ պարագայում հարցը այլ է՝ ձևաչափը: Հրաժարվելով, այսպես ասած, մեծ կամ «դասական» չափի ատոմակայաններից և անցնելով մոդուլայինի, Հայաստանը հրաժարվում է միջուկային էներգետիկայի մի կարևոր բաղադրիչից՝ քաղաքականից, որը թույլ է տալիս միջուկային էներգետիկան դարձնել պետական անվտանգության ապահովման կարևոր ռեսուրս: Եվ այս խնդիրն առկա է, անկախ, թե ում հետ է Հայաստանը կառուցում մոդուլային ռեակտոր: Կկառուցի ԱՄՆ հետ, թե Ռուսաստանի, թե Չինաստանի՝ վերջին երկուսը արդեն ունեն կիրառվող մոդուլային ռեակտորներ, ըստ էության, չունի սկզբունքային նշանակություն: Ըստ իս, սկզբունքային հարցը այն է, որ Հայաստանը հրաժարվում է դասական ատոմակայանի ձևաչափից, հետևաբար՝ միջուկային էներգետիկայի կարևոր մի բաղադրիչից՝ քաղաքականից: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
