«Նկատե՞լ եք, որ այսպիսի հաղորդագրությունները գրեթե հայտնվել են հանրային ուշադրությունից դուրս»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի: Կատարվում է քննություն, ինչպես սովորաբար ասվում է այդ դեպքերի մասին հաղորդագրություններում: Իսկ նկատե՞լ եք, որ այդպիսի հաղորդագրությունները Հայաստանում գրեթե հայտնվել են հանրային ուշադրությունից դուրս: Հիշո՞ւմ եք, թե շատ տարիներ առաջ ինչ աղմուկ էր բարձրանում ոչ միայն այսպես ասած խաղաղ պայմաններում որևէ զոհի կապակցությամբ, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով որևէ մահվան դեպքի կապակցությամբ, այլ նույնիսկ բռնության որևէ միջադեպի: Քանի-քանի այսպես ասած քաղաքացիական կառույցներ ու իրավապաշտպաններ կային, որոնց հիմնական զբաղմունքը հենց այդպիսի դեպքերն էին, որոնք Հայաստանի զինված ուժերի մի հրեշավոր նկարագիր էին կառուցում ամեն այդպիսի դեպքից հետո: Հիմա ո՞ւր են նրանք: Հիմա հազվադեպ մարդիկ են մնացել, որոնք շարունակում են այդ մակարդակում զբաղվել բանակում բռնությունների և մահվան դեպքերով, անկախ ամեն ինչից: Իսկ ո՞ւր են մյուսները, ո՞ւր է այն «կոհորտան», որ անասելի աղմուկ էր անում ամեն մի դեպքից հետո: Այսօր դրա բացակայությունը վկայում է, որ այդ աղմուկը ուներ մեկ խորքային նպատակ, այսպես ասած՝ պատճառահետևանքային սնուցում՝ քաղաքական շարժառիթներ ու խնդիրներ: Իսկ ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական, որովհետև աղմկարարների գործունեության հիմնական ֆինանսավորման աղբյուրը որպես կանոն արտաքին էր: Ստատուս-քվոյի փոփոխությունից, հայկական բանակը պարտության մատնելուց, Հայաստանի զինված ուժերը իբրեւ ռազմա-քաղաքական սուբյեկտ ըստ էության կազմալուծելուց հետո, այլևս այնտեղ ներքին հարաբերությունների որակն ու մակարդակը այսպես ասած քաղաքացիական «բոմոնդի» ճնշող մեծամասնությանը հետաքրքիր չէ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Նիկոլ Փաշինյանը նոր թակարդներ է լարել հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ». Նաիրի Հոխիկյան
3321:06
Facebook-ում տարօրինակ սխալ է ի հայտ եկել. վերբեռնվող լուսանկարները սև ու սպիտակ են դառնում
7120:47
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6820:12
Իրանը նախապայման է առաջ քաշել բանակցություններից առաջ
10919:23
Նիկոլ Փաշինյանը «Վարչաբենդ»-ի հետ ելույթ կունենա նաև Հանրապետության հրապակում
11319:06
Էստոնիան, Լատվիան և Լիտվան արգելել են Ֆիցոյին Մոսկվա գնալ իրենց օդային տարածքով
15818:44
