«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ
![]() Իսրայելական բանակը հաստատել է լուսանկարի իսկությունը, որում պատկերված է իսրայելցի զինվոր, ով կոտրում է Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանի հարավում գտնվող բնակավայրում: Բանակը խոստացել է հետաքննել դեպքը, պատժել մեղավորներին ու օգնել տեղի բնակիչներին վերականգնել այն։ «Իսրայելի պաշտպանության բանակը չափազանց լուրջ է վերաբերվում այս միջադեպին և ընդգծում է, որ զինվորի վարքագիծը լիովին հակասում է այն արժեքներին, որոնց հետևում են զինվորականները»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը արձագանքելով դեպքին՝ արարքը որակել է որպես «ամոթալի»։ «Ես վստահ եմ, որ այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն անհրաժեշտ խիստ միջոցներ։ Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին»,- գրել է Սաարը՝ X-ում:
|

Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
2809:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
295Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
173Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
165Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
356Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
149Երեկ, 09:18
