Էստոնիան, Լատվիան և Լիտվան արգելել են Ֆիցոյին Մոսկվա գնալ իրենց օդային տարածքով
![]() Էստոնիան հրաժարվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին թույլտվություն տալ թռչել իր օդային տարածքով մայիսի 9-ին Մոսկվա կատարելիք այցի համար՝ Հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու նպատակով: «Մենք սա արգելեցինք անցյալ տարի, և նույն սկզբունքն է գործում նաև հիմա», - ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան։ Նա ընդգծել է, որ Էստոնիան հետևում է ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների համար պաշտոնական այցերի ժամանակ վայրէջքի և թռիչքի թույլտվություններ տրամադրելու միասնական ընթացակարգին, սակայն այս ընթացակարգը չի վերաբերում Ռուսաստան կատարվող չվերթներին։ Մեկ օր առաջ Ֆիցոն հայտարարել էր, որ Լիտվայի և Լատվիայի իշխանությունները հրաժարվել են բացել իրենց օդային տարածքը մայիսի 9-ին Մոսկվա կատարվող իր չվերթի համար։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախկինում հայտարարել էր, որ մի քանի օտարերկրյա առաջնորդներ մտադիր են այցելել Մոսկվա մայիսի 9-ի տոնակատարությունների համար։ Ֆիցոն ապրիլի 6-ին հայտարարել էր, որ ցանկանում է թռչել Մոսկվա Հաղթանակի օրվա կապակցությամբ։ Անցյալ տարի Էստոնիան, Լատվիան և Լիտվան նույնպես փակել են իրենց օդային տարածքը Ֆիցոյի՝ Մոսկվա կատարվող չվերթի համար։ Նրա ինքնաթիռը թռել էր ավելի երկար երթուղով՝ Հունգարիայի, Ռումինիայի, Սև ծովի և Վրաստանի վրայով։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
