Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.

«Եկել, ասում է` ինձ ընտրեք, որ էդ մի քանի ձայները տա Նիկոլին»․ Վահե Սարգսյան

73
Այսօր, 11:00
«Եկել, ասում է` ինձ ընտրեք, որ էդ մի քանի ձայները տա Նիկոլին»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիկտատոր Նարեկ, մինչև վերջ չհասկացար էս «մաքրամաքուր ու ազնվագույն» մարդու ու 7-կետյա ծրագիր-պատվիրաններն ու դաժանորեն տանջեցիր նրան․․․
Իսկ եթե ավելի լուրջ՝ սա դեռ պիտի պատասխան տա պատերազմից հետո «բանավոր ըմբռնումով» Սյունիքի անառիկ դիրքերն առանց կրակոցի հետ քաշելու հանցավոր օպերացիայի, թշնամուն Սյունիքի բնակավայրերի ու միջպետական ճանապարհների գլխին բերելու ու Սյունիքի անվտանգ ապագան խորտակելու համար։
Չասեք, թե մեկ է՝ տալու էին, դե, ինքն էլ գլխավոր չարիքի հրամանն էր կատարում։ Էդ «մեկ է»-ի մեջ ամեն մեկը իր հանցավորության չափն ու աստիճանն ունի, և պիտի դատվի օրենքի ու պատմության կողմից։
Հ.գ. Ու էդքանից հետո եկել, ասում է՝ ինձ ընտրեք... Որ էդ մի քանի ձայները տա Նիկոլին, որ նա էլի շարունակի վառել հայ մարդկանց տներն էդ անգամ Տիգրանաշենում, Ոսկեպարում, Կայանում ու Ազատամուտում...
Դե, հասկանալի է, մարդը փորձում է պատասխան տալու պահը մի քիչ էլ հետաձգել»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան