Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.

Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

169
Կիրակի, 08 փետրվարի, 2026 թ., 08:30
Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Երևան քաղաքում՝

Փետրվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հարավարևմտյան՝2-5մ/վ, փետրվարի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-11-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։