Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.

«ՀՀ-ում արտագաղթը գոյաբանական անվտանգության կարևորագույն խնդիրն է». Միքայել Մելքումյան

156
Շաբաթ, 07 փետրվարի, 2026 թ., 13:18
«ՀՀ-ում արտագաղթը գոյաբանական անվտանգության կարևորագույն խնդիրն է». Միքայել Մելքումյան

«Այսօր մենք եկել ենք նրան, որ ՀՀ համախառն ներքին արդյունքի 62 տոկոսը առևտուրն ու ծառայություններն են, որտեղ հավելյալ արժեք չի ստեղծվում, ուղղակի փողը պտտվում է, բայց հավելյալ արդյունք չի ստեղծում:»,-«ՈՒՂԻՂ. Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում նաև կա արտագաղթի խնդիր. «Հաջորդ խնդիրը արտագաղթի խնդիրն է, որը գոյաբանական անվտանգության կարևորագույն խնդիրն է: Մենք չգիտենք, թե Հայաստանում այսօր ռեալ ինչքան մարդ է ապրում, այդ թիվը վաղուց չի եղել: Այս առումով, որպեսզի արտագաղթը խանխվի, պետք է ռեալ պայմաններ ստեղծվի՝ մարդու արարելու, գործելու և ապրելու համար»:

«ՀՀ-ում արտագաղթը գոյաբանական անվտանգության կարևորագույն խնդիրն է». Միքայել Մելքումյան