«Այսօր բոլորիս են դատել․ սա ակնհայտ արձանագրում է, որ այս «խաղաղությունը» ուղղակի «լոլո» է»․ Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներին՝ մասնավորապես ասել է․ «Ինչ-որ խորհրդանշական բան կա․ երեկ Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանը ստացավ «մարդկային եղբայրության» մրցանակ, Ալիևն էլ է ստանում այդ մրցանակը, հաջորդ իսկ օրը մարդիկ դատապարտվում են ցմահ և 20 տարվա ազատազրկման, և դրանք այն մարդիկ են, ովքեր ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այսինքն՝ միջազգային հանրության կողմից ճանաչված են եղել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որպես լեգետիմ բանակցային սուբեկտներ։ Հիմա Ադրբեջանն այս մարդկանց դատում է։ Այստեղ հարց է առաջանում՝ լավ, ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արդյո՞ք չպիտի լիներ, որ միջազգային հանրության հետ աշխատանք տարվեր, որ այս մարդիկ ի սկզբանե դուս դրվեին այս դատական պրոցեսից, որովհետև այն, ինչի համար նրանք դատվում են մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության 35 տարվա ապրած կյանքի համար է։ Հիմա մենք չենք քննարկում լավ մարդիկ են նրանք, թե վատ, սիրում ենք նրանց, թե՝ չէ, այլ բոլորս ենք սրա մասը, այսօր բոլորիս են դատել 20 տարի և ցմահ ազատազրկման։ Սա ակնհայտ արձանագրում է, որ այս «խաղաղությունը» ուղղակի «լոլո» է, ՀՀ վերջին 35 տարվա ապրած կյանքը դատել են»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Երկիրը հարթակ են դարձնելու իրենց աշխարհաքաղաքական շահի սպասարկման համար». Արամ Գևորգյան
8402:06
«Փոխնախագահը որևէ խոսք չի ասել Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու մասին». Գոհար Մելոյան (տեսանյութ)
11000:00
«Թրամփի ճանապարհի և մնացած հարցերի վերաբերյալ անորոշությունը շատ է». Ոսկան Սարգսյան
104Երեկ, 23:12
«Բանակի գեներալներն են, ովքեր միացել են Նիկոլին՝ Եկեղեցու դեմ ծանր արշավում». Սյուզի Բադոյան
114Երեկ, 23:00
«5 սմ-ի փոխարեն 4 սմ-անոց ասֆալտ, որն արդեն քանդվել է». Արթուր Չախոյան
129Երեկ, 22:48
«Ենթադրենք՝ նամակ գրեցինք ու մի 5 հատոր նամակ փոխանցեցինք, հետո՞». Արա Պողոսյան
89Երեկ, 22:30
