«Ազգային ուժերը պետք է համախմբվեն և մինչև գարնան վերջ ոտքի հանեն ժողովրդին»․ Ալբերտ Բազեյան
![]() «Ամեն օր էլ զոհվածների հիշատակի օր է մեզ համար. երբ ազատ ժամանակ լինում է, ես և իմ մարտական ու գաղափարակից ընկերներն այցելում ենք Եռաբլուր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը։ «Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախն Ադրբեջանին, հիմա էլ անընդհատ ասում է՝ խաղաղություն ենք բերել․ ինչո՞ւ երկիրը տարաք պատերազմի, որ հիմա էլ կրկնում եք՝ խաղաղություն ենք բերել»,- նշեց նա: Ազատամարտիկի խոսքով՝ պետք է համազգային համախմբում իրականացնել։ «Ընդդիմադիր առողջ, ազգային քաղաքական ուժերը պետք է համախմբվեն և մինչև մայիսի վերջ ոտքի հանեն մեր ժողովրդին, կազմակերպեն անհնազանդություն՝ գործող ապազգային, թրքամետ իշխանություններին. պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հեռացումը և ԱԺ-ի լուծարումը, ձևավորել անցումային ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի և կիրականացնի ԱԺ ընտրություններ»,- ասաց Բազեյանը: |

«Ամեն ինչ՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից». Սոս Հակոբյան
5902:12
«Ասում են՝ կերեք, փող աշխատեք ու ս***նեք իրար». Լիլիթ Բլեյան
6101:24
Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Իրանին հարվածի մարտի կեսերին. Bloomberg
16401:01
Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս ստորագրել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարության տակ
7501:00
Գազայի վերականգնման համար կհատկացվի 7 միլիարդ դոլար. «Խաղաղության խորհրդի» որոշումները
15700:18
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
68Երեկ, 23:54
