«Փաշինյանի «հնարած» տերմինի տողատակում «իրական» և «պատմական» Հայաստանների բաժանումն է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն այսօր «հնարել» է նոր տերմին՝ «երկնային բանակ»: Իհարկե շատերն են, թերևս, խիստ հուզվել այդ տերմինից, սակայն Նիկոլ Փաշինյանն ինքը զբաղված է ոչ թե հուզականությամբ, այլ՝ քաղաքականությամբ: Եվ նրա «հնարած» տերմինը մաքուր քաղաքական է, որի տողատակում «իրական» և «պատմական» Հայաստանների բաժանումն է՝ զինված ուժերի մասով: Միայն հուզական պրիզմայով կարող է «երկնային բանակ» հասկացությունն ընկալվել իբրև զոհված զինծառայողների ամբողջություն: Քաղաքական առումով Փաշինյանն այդպես բաժանում է Հայաստանի զինված ուժերը, այդպիսով «երկնային» բնորոշելով այն զինուժը, որը մարտական առաջադրանքների շարքում էր, և այդ շարքում նաև առաջնայիններից մեկն էր Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի արցախյան թևի պաշտպանությունը: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2025 թվականի օգոստոսի 18-ի ուղերձում է շատ թափանցիկ հայտարարել, որ «խաղաղության խնամակալության» շրջանակում դրված է անգամ զոհված զինծառայողների հիշատակը պատվելու ձևերի և բովանդակության փոփոխությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ամեն ինչ՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից». Սոս Հակոբյան
5902:12
«Ասում են՝ կերեք, փող աշխատեք ու ս***նեք իրար». Լիլիթ Բլեյան
6101:24
Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Իրանին հարվածի մարտի կեսերին. Bloomberg
16401:01
Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս ստորագրել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարության տակ
7501:00
Գազայի վերականգնման համար կհատկացվի 7 միլիարդ դոլար. «Խաղաղության խորհրդի» որոշումները
15700:18
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
68Երեկ, 23:54
