«Վերարտադրվելու դեպքում Փաշինյանը մեծ զիջումներով շնորհակալություն կհայտնի Էրդողանին ու Ալիևին»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը մի գերխնդիր ունի՝ ամեն կերպ պահպանել, երկարաձգել իր ձախողված իշխանությունը։ Դրան են միտված նրա բոլոր գործողությունները՝ Արցախը հայաթափած Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելը, Հայաստանի էներգոհամակարգը Ադրբեջանի էներգոհամակարգին միացնելու մտադրությունը, Ադրբեջանից էժան բենզին ներկրելը, արտերկրից նոր վարկեր վերցնելը, վատ աշխատող բարձր պաշտոնյաներին միլիոնավոր դրամների պարգևատրումները, ընդդիմադիր գործիչներին, իշխանության քննադատներին բանտեր նետելը։ Հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով որպես իշխանություն վերարտադրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը նոր, շատ մեծ զիջումներով շնորհակալություն է հայտնելու Էրդողանին և Ալիևին, Հայաստանը դարձնելու է Արևմտյան Ադրբեջան, իրականություն են դառնալու Իլհամ Ալիևի այն խոսքերը, որ իրենք Երևան են գնալու առանց տանկերի»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ամեն ինչ՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից». Սոս Հակոբյան
5902:12
«Ասում են՝ կերեք, փող աշխատեք ու ս***նեք իրար». Լիլիթ Բլեյան
6101:24
Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Իրանին հարվածի մարտի կեսերին. Bloomberg
16401:01
Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս ստորագրել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարության տակ
7501:00
Գազայի վերականգնման համար կհատկացվի 7 միլիարդ դոլար. «Խաղաղության խորհրդի» որոշումները
15700:18
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
68Երեկ, 23:54
