Երևան`   -6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ.

«Կասեցվել է «էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ

88
Այսօր, 20:12
«Կասեցվել է «էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ

Կասեցվել է «էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Էլեն» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 9) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ՝
սանհանգույցների դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական գործընթացների իրականացման տարածք,
խոհանոցի և սննդի արտադրական տարածքում, որտեղ իրականացվում է մսեղիքի կտրատում և ջլատում, պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվում նորոգ վիճակում,
ջրի արտահոսքի հետևանքով առաստաղին առկա է անցանկալի բորբոսների աճ և մասնիկների թափվելու վտանգ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էլեն» ՍՊ ընկերության հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։